Կենաթոշակային բարեփոխումնե՞ր. մի քիչ զսպեք «երկար» փողեր ունենալու ձեր ախորժակը

Դեռ 19-րդ դարավերջին մասոնական օթյակները մշակել էին երկրները քանդելու կարգ (այն տեսնել ցանկացողներին կարող եմ ինքս տրամադրել կամ դիմեն հարգարժան արքեպիսկոպոս՝ հայր Կոմիտասին), իսկ սեփական երկրները քանդելու մասին, կարծում եմ, դեռ մշակված կարգ չկա, բայց լավ էլ քանդվում են: Դրանք հավանաբար կատարվում են ակամայից՝ առանց երկար մտածելու, քայլ առ քայլ, երբեմն էլ՝ դրսի թելադրանքով… 2011թ. սկզբից ՀՀ քաղաքացիները (մինչեւ 1974թ. ծնվածները) կարող էին դիմել արտոնագիր ունեցող որեւէ ֆինանսական կառույցի եւ կատարել ապագա թոշակի առաջին վճարումները: Իսկ 1974թ. եւ հետո ծնվածներն այդ պետք է անեն պարտադիր 2014թ. հունվարից: Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունում սկսվում են կենսաթոշակային «բարեփոխումները»: Շատ գործարարներ, օգտվելով այս հում օրենքից, արդեն իրենց աշխատողների (մինչեւ 1974 թ. ծնվածների) 40-50 հազարանոց աշխատավարձերից 4-5 հազար դրամ պահում են՝ չունենալով նրանց համաձայնությունը (անուններ չեմ հրապարակում, բողոքողներին չվնասելու համար): Ասել է թե՝ կրկին գործում է ՀՀ-ում հայտնաբերած պարտադիր-կամավոր սկզբունքը (դպրոցներում հավաքվող ֆոնդի փողերի նման): Ոլորտի պատասխանատուները հավաստիացնում են, որ նոր համակարգն արդար է, ֆինանսապես կայուն ու թափանցիկ: Ի դեպ՝ ՀՀ որ ոլորտում կիրառեցին «բարեփոխում», «առողջացում», «օպտիմալացում», «ազգային» բառերը, այդ ոլորտները հիմնովին ավերեցին, վկան՝ կրթական ու գիտական համակարգը (Գիտությունների ազգային ակադեմիան նախկինում՝ ԳԱ էր), անընդունելի, «Կատվի Դրախտ» փնտրող, վարկաբեկված ազգային-հանրային «Հ1»-ը, ապազգային օրենքներ ընդունող ԱԺ-ն: Ինչեւէ… Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Կենսաթոշակային» փաթեթը, եւ այն անցել է մի քանի ընթերցում: Ընդունվելուց հետո, 2014 թ. սկզբից ամեն աշխատող իր ցանկությամբ՝ կամավոր կկարողանա գործող՝ «բաշխողական» համակարգից անցնել «կուտակայինի»: Այս գործընթացը ենթադրում է շուկայական նոր գործիքների ծնունդ. այն է՝ ստեղծվում են մասնագիտական կենսաթոշակային հիմնադրամներ: Պարտադիր կուտակային համակարգի ներդրմամբ թոշակի չափն այդուհետ հաշվարկվելու է իբր առավել արդար տարբերակով՝ կախված քաղաքացիների աշխատավարձից եւ աշխատելու տարիներին կենսաթոշակային ֆոնդին փոխանցած գումարի չափից: Ընդ որում՝ մինչեւ 500.000 դրամ աշխատավարձ ստացողները վճարումները կկատարեն իրենց աշխատավարձի 5 տոկոսի չափով, եւս 5 տոկոս կփոխանցի պետությունն այդ աշխատողների անհատական հաշվին (500.000 դրամից ավելի աշխատավարձ ունեցողներին պետությունն 25.000 դրամից ավելի չի վճարի): Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ լավ է ասված, մինչդեռ այսօր պետության կողմից ներդրած գումարները հավելյալ բեռ չե՞ն դառնում մեր խղճուկ բյուջեի վրա, որն անզոր է սոցիալական շատ ու շատ հարցեր լուծելու: Չի լուծված անօթեւանների եւ չափահաս դարձած որբ երեխաների բնակարանների տրամադրման խնդիրը, բնակարանների բարելավման ու նվազագույն զամբյուղի խնդիրներին մոտ չենք գալիս, կենսաթոշակներին ու կենսաթոշակառուներին նայելիս՝ մարդու լացն է գալիս, շուրջ 4-5 տարի է՝ չի բարձրացվում աշխատած 1 տարվա համար սահմանած 450 դրամ ապահովագրական գումարը, չնայած՝ այդ տարիների ընթացքում գների թռիչքային զարգացմանն ու դրամի արժեզրկմանը: Անկախության տարիներից ի վեր՝ 90-ականների վերջում (սոցապնախարարն էր տկն Հր. Հակոբյանը) խեղաթյուրվեցին առողջության համար, «վտանգավոր» ու «հատուկ վտանգավոր» կատեգորիաները, մինչդեռ Հայաստանը լավ զարգացած քիմիական արդյունաբերություն ունեցող երկիր էր: Նույն թունավոր արտադրամասերում, նույն աշխատանքը կատարած Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի աշխատողներն այսօր մի քանի անգամ ավելի թոշակ են ստանում մեր քաղաքացիներից, քանզի նրանց վճարում են արժանապատիվ, պահպանելով խորհուրդների ժամանակ սահմանած նախկին նորմերը. իսկ ի՞նչ արեցին մերոնք՝ խեղաթյուրեցին արտոնյալ պայմաններով թոշակի անցնելու պայմանները, մեկ տվեցին, հետո խլեցին, ապահովելով մեր դատավորներին անիմաստ դատական վարույթներ, ԱԺ-ում մասամբ էլ կարկատեցին օրենքը, թոշակի տարիքն էլ փուլերով այնպես բարձրացրին, կարծես աշխատատեղի պակաս չունենք… ո՞րը թվեմ… Նոր ծրագրի ֆինանսական մասով պատասխանատուները հավաստիացնում են, որ նոր համակարգը լրացուցիչ բեռ չի առաջադրելու գործատուներին, ավելին՝ նախկին մի քանի հարկերի փոխարեն գործելու է միասնական մեկ հարկ՝ 26%-ի չափով (սա հավասար է գործող համակարգի գումարային հարկերին), բայց ո՞վ է երաշխավորում, որ գործատուն չի օգտագործի առիթն ու պահումներն ավելացնի, երբ մեզանում անառիթ առիթներն են շահարկվում: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի հավաստմամբ (ըստ ԶԼՄ-ների նախկին հրապարակումների)՝ խթաններ են ստեղծվելու, որպեսզի գործատուն հարկի բեռը չդնի աշխատողի վրա, եթե մարդը վաստակում է 100.000 դրամ, ապա նոր համակարգի անցնելուց հետո կրկին այդքան կստանա: Հասկանալի է, որ սա «ազնիվ խոսքի» հիման վրա է: Մեր իրականությունում հնարավո՞ր է նման բան, որ խնդրին նոր մոտեցում ցուցաբերվի ու այն չդառնա աշխատողի գլխին մի նոր փորձություն: Հազիվ թե… Գուցե ոլորտի պատասխանատուներն իրենց ասածներն ամրագրեն, որ հակառակ պարագայում՝ աշխատողը կարող է դիմել իրենց կամ ինչ-որ մարմնի… այսինչ հեռախոսահամարով կամ այնինչ հասցեով: Այստեղ է, որ մեր քաղաքացիները անպաշտպան են, քանզի չունենք կենսունակ արհմիություններ, նրանց դերը, ինչպես ժողովրդի, եւս նսեմացված է: Այսօր կենսաթոշակները վճարում են պետբյուջեից, նոր համակարգը ենթադրում է, որ այն վճարելու են մասնավոր կենսաթոշակային ֆոնդերը, ուր կուտակվելու են աշխատավարձից պահվող, հետագայում որպես կենսաթոշակ վճարվելիք գումարները (կարծես թե հիվանդանալու պարագայում, ոչինչ չեն ստանալու): Նախ՝ այս համակարգը գուցե կենսունակ լինի կայացած, բարձր աշխատավարձեր ունեցող, տնտեսապես զարգացած երկրներում, իսկ մեր երկիրը որքանո՞վ է պատրաստ, որ գնում է նման քայլի: Մեր երկրում, օր օրի թանկացող կյանքի պայմաններում, շատերի աշխատավարձը չի համապատասխանում նվազագույն զամբյուղին, իսկ նվազագույն աշխատավարձը բարձրացվում է ընդամենը 2,5 հազար դրամով, դառնում 35 հազար դրամ, մի ծիծաղելի գումար, որով ընտանիք պետք է գոյատեւի… Այո, միտումնավոր չի ընդունվում նվազագույն զամբյուղի մասին օրենք: Հիմա ինչո՞ւ ենք առաջ ընկնում, չէ՞ որ ամեն ինչ հերթով պետք է անել: Անգամ հայտնի են եվրոպական երկրներ, որ հրաժարվել են այս համակարգը ներդնելուց: Մենք անվերջ ոտք ենք մեկնում ամերիկաների, եվրոպաների ու զարգացած այլ երկրների հետ, տեղայնացնում նրանց համար գրված օրենքները, մոռանալով, որ մեր խղճուկ աշխատավարձով քչերը կարող են ապրել՝ բնակարան վարձել կամ գնել, մեքենա ձեռք բերել, երեխաներին ուսման տալ, բանակում զինվոր պահել… այն դեպքում, երբ խորհուրդներից ժառանգել ենք անշարժ գույքի հզոր կապիտալ: Դեռ 2 տարի առաջ էին ոլորտի պատասխանատուները հավաստիացնում, որ ֆոնդերի կառավարիչներն այդ գումարները ներդնելու են արժեթղթերի շուկաներում: «Ստացվում է՝ ապագա թոշակառուն այդպես նաեւ մասնակցելու է տնտեսության զարգացմանը՝ մի կողմից նրան տալով «երկար փողեր» ունենալու հնարավորություն, մյուս կողմից էլ՝ ինքն է ձեռք բերում տոկոսային եկամուտներ»,- հավաստիացնում են պատասխանատուները: Այն, որ «երկար փողեր» տնօրինելու հնարավորություն են տալիս ֆոնդերի կառավարիչներին, փաստ է, իսկ ո՞վ է դառնալու երաշխավորը, որ այդ ֆոնդերը մտացածին չեն լուծարվի- վերանա, կամ մի նոր այլանդակություն չի ստեղծվի, որ օրենքով կամրագրեն, թե նախորդի իրավահաջորդը չէ… Չէ՞ որ բազմաթիվ օրինակներ ունենք, որ այս կերպ վերանվանված շատ հիմնարկներ հրաժարվեցին տալ արտադրությունում խեղված-հաշմված մարդկանց հասանելիք ամսական փոխհատուցումները: Չնայած վերջիններս՝ դանդաղ մահվան դատապարտվածները, փորձեցին իրենց դատը պաշտպանել առաջին ատյանի, հետո տնտեսական դատարաններում, այդուհանդերձ, լուծարվող հանձնաժողովները կամ չնչին գումար էին հատկացնում, կամ ոչինչ՝ սնանկ ճանաչելով համապատասխան ձեռնարկությունը: Փոխարենը՝ դրության տերերը օրենքը վերաձեւեցին ժամանակի մեջ կամ ենթաօրենսդրական ակտերով ոչնչացրին շատ թե քիչ աշխատող կարգը: Սա է մեր այսօրը, մենք դառը, չմոռացվող փորձ ենք ձեռք բերել անկախության տարիներին, այդ տուժածների մի մասը դեռ քարշ է տալիս իր խղճուկ գոյությունը: Ուրեմն վաղ է «երկար փողեր» տնօրինելու մասին երազելը, սպասել է պետք… Եվ ինչ խոսք կարող է լինել արժեթղթերի շուկաների մասին, երբ այն այդպես էլ չի կայանում… Դարձյալ հավաստիացումերի շարքից՝ իբր աշխատողը շուրջօրյա կարող է հսկել, թե կառավարիչն ինչպես է տնօրինում իր փողերը՝ տվյալ օրվա դրությամբ որքան գումար ունի կուտակած իր հաշվին: Եթե կառավարիչը թերանա իր գործում, ապա քաղաքացին կարող է փոխել նրան տարվա մեջ մեկ անգամ՝ անվճար: Աշխատողը կարող է ընտրել նաեւ բաժնետոմսերի եւ պարտատոմսերի այն տեսակները՝ ըստ ռիսկայնության եւ եկամտաբերության աստիճանի, որոնք կառավարիչն իրավունք ունի գնել… Ճիշտ ու ճիշտ՝ սՈտՔՌ վՈ ցՔպռ… հետո ստացվում է, որ աշխատողը կառավարչից ավելի գիտակ պետք է լինի, այսքան գիտակներ որտեղի՞ց գտնել: Դեռ ծրագրվում է, որ աշխատողին առաջարկվելու է շահույթի տոկոսադրույք ընտրել՝ 4-5% կայուն եկամուտ, թե առավել ռիսկային՝ 15%, այս վերջինը երեւի պայթող ֆոնդերն են լինելու: Ու կրկին՝ վՈ փպրՑվՏպ րսՏՉՏ… Երկրի գլխավոր դրամատունը հսկելու է, որ կառավարիչները չչարաշահեն իրնեց դիրքերը, չպայթեցնեն ֆոնդերը՝ դատարկաձեռն չթողնեն մարդկանց: Իսկ թե ինչպե՞ս են հսկելու, դա հայտնի է միմիայն իրենց՝ «երկար փողեր» տնօրինել երազողներին: Չէ՞ որ այդ պաշտոններին լինելու են իրենց դրածո մարդիկ, ում համար էլ մոգոնվում է նոր համակարգը: ԿԲ խորհրդի երբեմնի անդամ Ահարոն Չիլինգարյանն էլ 2 տարի առաջ ասում էր, որ երաշխիքային հիմնադրամից բացի, Կենտրոնական բանկում կլինեն վերահսկումն ու կարգավորումն ապահովող բազմաթիվ գործիքներ, իսկ ինչպիսի՞ք՝ դարձյալ հայտնի էր միայն իրեն: Եվ այսպես՝ բազմաթիվ լյա լյա լյա լյա-ներ, միայն թե ունենանք «երկար փողեր»… իսկ որտեղի՞ց նման փողեր, երբ չունենք միջին խավ, նորմալ աշխատավարձ, կենսամակարդակ, երբ երկրիս բնակչության մոտ 80%-ը աղքատ է (այդ թվում՝ 20%-ը ծայրահեղ աղքատ է), հազիվ է ծայրը ծայրին կպցնում, գոյատեւում է արտերկրից հարազատների ուղարկած գումարների շնորհիվ: Ուրեմն արժե՞ 2-3%-ի համար օրենք ընդունել, ծախսեր անել, որ վաղն էլ մեծամասնությանն ասեն, թե ինչո՞ւ է իրենց թոշակը ցածր, քանզի չեն կուտակել (ճպուռն ու մրջյունը առակից՝ չաշխատեցի՞ր ամառը…), իսկ որտեղի՞ց կուտակեն, որ այսօր հազիվ են ապրում: Այսօր մեր աշխատողների 80%-ի աշխատավարձը, ավելի ճիշտ՝ աղքատավարձը նվազագույն կենսազամբյուղից ցածր է, էլ ինչպե՞ս կուտակեն, թե առաջիկա 1,5 տարում տնտեսական հրաշքներ են տեղի ունենալու մեր երկրում: Սա մեր երկրի համար գրված օրենք չէ՛, հրաժարվե՛ք դրա ընդունումից, այլապես նոր թափ կառնի արտագաղթը, քանզի այսօր արդեն ուրվագծվում է վաղվա օրը: Այսօր ՀՀ 45-60 տարեկան քաղաքացիներն են դառնում ընտանիքով արտագաղթելու նախաձեռնողները, քանզի չունեն եւ չեն ունենալու արժանապատիվ թոշակ, երեխեքի ապագան էլ մշուշված են տեսնում: Սա չէր մեր երազած անկախությունը, մենք երազում էինք երկրի անկախության մասին, դուք՝ կարճ ու երկար փողերի: Մի առիթով, 1999թ. հոկտեմբերի 27-ից առաջ, սփյուռքահայ հայտնի մտավորական, պատվելի Մանվել Գազանճյանն ասաց՝ «մեր թիկունքում ունենալով եղեռնը, մենք օտար երկրներում՝ Սուրիո եւ Լիբանանի մեջ, ճահճուտները չորացնելով, 10 տարվա մեջ դարձանք միլիոնատերեր: Իսկ դուք՝ ունենալով խորհուրդների 70 տարվա ապահով կյանքը, ահա 10 տարի է՝ դեգերում եք անորոշության մեջ»: Այո, այն ժամանակ մեր ժողովուրդը 10 տարվա քաղցած էր, հիմա՝ 20 տարվա: Եթե մի քանի հոգու համար ամեն ինչ շատ լավ է, ապա մնացածի համար՝ շատ վատ է: Դրա համար էլ կամովին նախընտրում են Ալթայի երկրամասն ու ՌԴ-ի խուլ, չերեւացող գյուղերն ու քաղաքները, բայց ոչ սեփական, երազած, դրախտավայր հայրենիքը… ու չմեղադրենք ՌԴ դեսպան Կովալենկոյին, թե «Հայրենակիցներ» ծրագրով դատարկում են Հայաստանը՝ հայերից: Վերջինս լավ էլ, համոզիչ պատասխան տվեց՝ այլ երկրներ ավելի շատ են գնում: Մեր մեջ մեր դժբախտության պատճառներն որոնելու, գտնելու փոխարեն, ուրիշներին ենք մեղադրում: Հարկ է մեզանում ապրելու պայմանները լավացվեն, որ ժողովուրդը չփախչի, իսկ դրա առաջին գրավականը ժամանակին, ճշմարիտ, ճկուն օրենքներ ընդունելն է, ոչ թե ժողովրդի վզին փաթաթելը, արդարամտության եւ վաղվա օրվա հանդեպ հավատի վերականգնումն է: Պարոնայք կառավարիչներ, վաղն այստեղ մարդ չի մնա, որ հավերժ կառավարողներդ ղեկավարեք… գոնե դրա մասին մտածեք:

Գոհար Արշակյան անկախ փորձագետ «Առավոտ» օրաթերթ ԶԼՄ-ները կարող են մեջբերել Aravot.am-ի նյութերը` մեջբերվող նյութի հիպերհղումով: Հիպերհղումը պետք է տեղադրվի տեքստի առաջին պարբերությունում: Բաժիններ՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ Մեկնաբանություններ (0) Պատասխանել Անուն (պարտադիր) Էլ-փոստ (չի հրապարակվի) (պարտադիր) Կայք էջ   « Օգո « Օգո ​ Հրապարակման կանոններ | Գովազդի պայմաններ | Էթիկայի վարքականոն | Հասցե եւ հեռախոսներ | Աշխատակազմ   Բիզնես խորագրում հրապարակված նյութերը գովազդային բնույթի են © 1998 — 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից Կայքը պատրաստվել է SmartWebsiteTips Լաբում: | Hosted by BlueHost

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2012/11/10/311037/

Реклама
Рубрика: Հարցազրույցներ | Оставить комментарий

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԽԱՅԾ Է… կամ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Բարեկամուհիս, որ իր իրավունքները գիտակցող մեկն է, օրերս հանդիպել էր  “Երևան-Սիթի” առևտրային սուպեր մարկետում մի իրողության: Զեյթունի ս/մ –ում մեծ-մեծ տառերով գրված “Ակցիա” բառը  հուշել էր նրան գնել  Գալստյանների արտադրած երշիկն իբր 50 % զեղչով: Նույն “Ակցիա”-ով էլ` Գետամեջի հավ` չնչին զեղչով / կգ-ը մոտ 200 դրամով զեղչված/:  Հավն ընտրելիս նկատել էր, որ նույն տեղում լցված նույն հավերի մի մասի վրա մնացել է նախկին գինը…այսինքն ակցիան` խայծ է, ով կուլ կտա… դրամարկղում  պարզ է, թե ինչպես պետք է հաշվեն:  Ի դեպ` նախկինում այս ս/մ մարկետում կենտրոնական սյան  մոտ ստեղծված էր  նեղ, կարմիր բազմոցներից հարմարավետ մի անկյուն, որի վրա տեղավորվելով մարդը կարողանում էր ստուգել իր գնումները…Այդ հատվածն այսօր ևս բիզնեսին է ծառայում: Իսկ ինչու՞   պետք է հաճախորդի մասին մտածի առևտրականը, վերջինիս միայն փողն է հետաքրքրում ու ինչպես  անի, որ լավ  դատարկի գնորդի դրամապանակը: Եթե բարեկամուհիս մոտ էր ապրում, վերադարձավ ու պարզեց իր խնդիրը, ապա նույնը չեն կարող անել շուրջօրյա առևտուր իրականացնող ցանցի մյուս հաճախորդները:  Տուն հասնելուն պես  ուշադիր գնորդը ստուգել էր իր առևտրի պատմության թերթիկը / ինչը ոչ միշտ են տալիս կա մ չեն վերցնում տղամարդ հաճախորդները/ ու հայտնաբերել, որ գնած 1800 դրամ արժեքով երշիկն իրեն վաճառել են ոչ թե 900, այլ 1800դրամ,  ինչը խաբկանք համարելով, ժամեր չանցած իր ՀԴՄ կտրոնով ու առևտրի պատմության թերթիկով ներկայացել էր  Զեյթունի Երևան-Սիթի ս/մ: Հմուտ մենեջերը բացատրել էր, թե դա հավատարիմ հաճախորդների համար էր նախատեսած և այդ մասին իբր գրված է եղել, իսկ գնորդը չի նկատել: Գրածը չեն ցույց տվել, քանզի ապրանքն արդեն վերջացել էր, մինչդեռ դրանք խնամքով պահվում են: Ի դեպ` գնելիս նա վաճառողուհուն հարցրել էր` ի՞նչ է, դա ժամկետա՞նց ապրանք է, որ կես գնով եք վաճառում, վերջինս տնտղել էր երշիկն ու ասել` ոչ , նոր է, տեսեք` 01.08.12. ու ոչ մի խոսք հավատարիմ հաճախորդի մասին / ս/մ բացված օրից դրա հաճախորդն ենք ու երբեք հավատարիմ չենք դառնա, քանզի ֆինանսներն են որոշիչը, ամոթ է գնորդներին նման ձևով տեսակավորելը-Գ.Ա./:  Հավանաբար վաճառողները զգուշացվում են, որ “Ակցիայի” մանրամասերը  չբարձրաձայնեն անտեղյակներին, քանզի  հազարից մեկը հազիվ  ստուգի իր գնումները… Ինչևէ…բարեկամուհիս վերադարձրել էր գնածը, վերցրել էր այլ ապրանքանիշ, ստացել  մանրը, վերադարձել: Այս դեպքին չէի անրադառնա, եթե օրերս ինքս չփորձեի նույն ս/մ  գնել 50 % զեղչով ձիթապտուղ` մետրանոց տառերով գրված “Ակցիայով”: Բարեկամուհուս դառը փորձը հիշելով  առջնահերթ պարզեցի, թե ակցիան արդյոք բոլորի ն է վերաբերում, պարզվեց` ոչ…

-Իսկ որտեղի՞ց պետք է իմանա միամիտ գնորդը,- հարցնում եմ երիտասարդ աղջիկներին: Նրանք թե գրված է, փնտրում եմ ու չեմ գտնում : Պահանջում եմ մատնացույց անել: Ցույց են տալիս մետրանոց տառերով գրված ակցիա բառի տակ անընթեռնելի գրված մի տող, որ մանուկ հասակից տոնաներով ձկան յուղ խմածներն անգամ չեն կարող կարդալ, էլ ու՞ր մնաց անզեն աչքը… Փոխում եմ ակնոցներս ու մի կերպ կարդում, որ դա հավատարիմ հաճախորդների համար է…Ճիշտ և ճիշտ նման ծխախոտի գովազդին` մետրանոց տառերով գովազդվում է ծխախոտը, իսկ աննկատելի տառերով, որ այն առողջությանը վնաս է… եթե ծխախոտի վնասակարության մասին  գիտեն բոլորը, ապա Երևան-Սիթիի մանր մտածելակերպը ոչ բոլոր սպառողներին է հայտնի… Ուրիշների փողերն հաշվելը վատ բան է, բայց խաբեությամբ, դիտավորյալ գրել մանրատառ,  խաղալ մարդկանց անտեղյակության վրա, նրանց մոլորեցնելով արհեստածին տերմիններով` հավատարիմ ու ոչ հավատարիմ, հավատարիմի ընկեր, հավատարիմի ընկերոջ ընկեր և այսպես շարունակ… գումարներ կորզել, բրդել ապրանքն ու հաջողել իրենց առևտուրը… պարզապես զզվելի է ու փոքրիկ մտքի արդյունք, միայն  իրենց հասկանալի փողոցի բարբառով` ,,մուտիլովչիկները  մուտիտ,, են անում ու չեն հասկանում, որ իրենց մի քանի “հավատարիմները”  խաղացնելով վիրավորում ու կորցնում են ամենօրյա հաճախորդիներին, ում  գրպանը չի ձգում իրենցից  ամսական 50 հազարի առևտուր անել: Ահա, ամեն   քայլափոխին հանդիպող նման երևույթներն են ստիպում մեր համաքաղաքացիներին երկրից փախչել …

Ակամայից մտածում ես` սարքած սուպեր մարկետները տես, առևտրի մասշտաբներն ու կիրառած  “ մելըչությունը”: Իրավ է ժողովուրդը բոշի ու  փաշի ասացվածքում:

 

                                              ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ 

Рубрика: Հարցազրույցներ | Оставить комментарий

Նախընտրական վախեր, մտորումներ…

 

Ամեն անգամ մեր երկրի անկախության օրը նշելիս ակամայից ծանր ու թեթև եմ անում  մեր ձեռքբերումներն ու բացթողումները, երազում այն օրվա մասին, որ տոնը լինի ոչ միայն օրացույցին, այլև մեր քաղաքացիների սրտերում: Ի՞նչ տվեց մեզ անկախությունը. նախ այն գնահատելու համար պետք է, որ  դրա բացակայության մասին ավելի վաղ մտածեինք, նեղվեինք խորհուրդների ապահով կյանքով ապրելու ժամանակ, որ հետո գնահատեինք մեր  մեծ ձեռքբերումը: Իսկ սրտնեղվելու պատճառները շատ էին, հիշենք մի քանիսը` 1970-ական թվականներին   ծանրամարտի միջազգային հեղինակավոր  մի մրցաշարում 3 մեդալակիրներն էլ հայ էին` 2-ը Խորհրդային Հայաստանից / եթե հիշողությունս չի դավաճանում մեկը` Վարդան Միլիտոսյանն  էր, մյուսին` չեմ հիշում/, իսկ  ոսկե մեդալակիրը` բուլղարացի Նորայր Նուրիկյանն էր…սիրտս ճմլվել էր  ու արցունքակալ աչքերով հետևում էի, որ մեր երկրի դրոշը չէր բարձրանում ու չէր հնչում մեր երկրի հիմնը… կամ պատանեկան տարիքից ամեն անգամ սպասում էի, թե ապրիլի 24-ին մոսկովյան “Время”-ն մի քանի խոսք կասի մեր ապրած ողբերգության մասին կամ կցավակցի… այդպես էլ հույսերս չէին արդարանում: Այն եզակի արձագանքներն էլ, որ լինում էին այնքան լղոզված ռեպորտաժներ էին, որ հանկարծ չնեղացնեին  թուրք “եղբայրներին”: Մենք դարեր շարունակ մեր սխալների  պատճառով կորցրել ենք մեր հողերը և այլևս սխալվելու իրավունք չունենք, ուրեմն թանկ զոհողություններով ձեռքբերումը պետք է պահպանենք: Գաղտնիք չէ, որ Հայաստանը մաքրվեց անհուսալի, քաղաքակրթության ճանապարհը չհաղթահարող թուրքերից, թեկուզ վերջնականապես չլուծված, այդուհանդերձ, այսօր ունենք   գրեթե անկախացած Լեռնային Ղարաբաղ: Ցավոք, վերջինիս բնակչությունն աճելու փոխարեն գնալով նվազում է հենց իրենց ղարաբաղցիների ձեռքով: Նորեկ ղարաբաղցիները Երևանում  տներ են գնում կամ վարձակալում, քանզի նրանց համար  աշխատատեղեր միշտ կան, իրենց հետևից բերում են մյուսներին և ԼՂՀ-ում մնում են ծերերն ու անկարողները: Սա փաստ է ու առանձին քննարկման առարկա: ՈՒնենք կայացած բանակ` բազում խոցելի կողմերով /չնայած իր անցած ճանապարհով, ապրած կյանքով  ու օրինակով հարգարժան նախարարն ամենակոմպիտենտն է/, բանկերի հաղթարշավ, քաղաքացիներով լի բերդեր / ԶԼՄ-ները դարձել են քրեական տեղեկագրեր/, սովահար- անհույս ժողովուրդ, անկատար, կիսատ-պռատ չաշխատող օրենքներ, գործազուրկների հսկայական բանակ, աշխատատեղերի սղություն, տնտեսական աճի բացակայություն և որ ամենակարևորն է` ահռելի չափերի հասնող արտագաղթ, ինչը կանխելու փորձեր չենք էլ  անում: ՈՒնենք նաև ուռճացած օրենսդիր և գործադիր մարմիններ,  իրարու միջև բաժանած նախարարություններ, կառավարությանն առընթեր մարմիններ,  և ամենուրեք  աշխատում են լոկ տվյալ կառույցի ղեկավարների խնամի-բարեկամ-ծանոթները և որոնց անհասկանալի գործողություններից, ավելի ճիշտ` անգործությունից  տուժում է ՀՀ քաղաքացին, գյուղացին, բնակիչը, վարորդը, հիվանդը, հաշմանդամը, բանվորը, աշխատող ու չվճարվող երիտասարդը… էէէ… որը թվեմ…սրանցից յուրաքանչյուրը ևս առանձին քննարկման թեմա է…Ինչևէ… Առջևում  նախագահական ընտրությունն է: Հավերժ անկուսակցական, ապաքաղաքական մարդս արդեն մտավախություն ունեմ` հանկարծ անցյալի սխալները չկրկնվեն…իսկ բացառելու համար հարկ եմ համարում հիշեցնել: Ինձ հանգիստ չի տալիս մի պարզ թվաբանություն, ինչին ցանկանում եմ հիմա անդրադառնալ, որպեսզի հետագայում չհամարվի, թե քաղաքական որևէ ուժի ջրաղացին ջուր եմ լցնում: Մեր ժողովրդի գլխին  մենք ենք սարքել մարտի 1 ու հոկտեմբերի 27 : Երկու դեպքն էլ անմարսելի են, եթե վերջինս անուն ունի  / հեղաշրջում, “ մի քանի ռոմանտիկ երիտասարդներ…”, ուչաստկովի գործ”/, ապա առաջինն անուն չունի: Այս գործում մեղքի իրենց բաժիններն ունեն այն ժամանակ գործող բոլոր կուսակցությունները: Բոլորս էլ անսահման հոգնել ենք, թե քարոզարշավների մարաթոններից, թե անիմաստ խոստումներից ու թե անվերջանալի ստերից ու կեղծիքներից: Ահա վերջիններս ստիպեցին գրիչ վերցնել, քանզի  2008թ.նախագահական ընտրության օրերը հար ու նման էին 1996-Ç  դեպքերին: 1996թ. սեպտեմբերյան  ընտրության օրը  ես երբեք չեմ մոռանում ու չեմ մոռանա. ժամը17 անց 30-ի մոտ, երբ դեռ մի քանի ժամ կար ընտրությունների ավարտին, երկրի վաղամեռիկ վարչապետը շամպայնի լիքը բաժակով մոտեցավ գործող նախագահ` Լ.Տեր-Պետրոսյանին, աչքերը կկոցած շնորհավորեց, վերջինս էլ ակնարկեց, որ դեռ շուտ է ու խրոխտ հնչեց պատասխանը`”մեկա կրել ենք”: Այդ պահը “ստոպ”  կադրի նման տպվեց գլխումս, ինձ թվաց, թե 2 –ով ողջ ազգը բռնաբարեցին: Չեմ ցանկանում, որ  ÝáõÛÝը կրկնվի 2013 –ին:Մեր տառապանքը  դառը փորձ ունի:  2008թ.նախագահական  ընտրության  քարոզարշավի ժամանակ    ամենուրեք խոսում էին մարդկանց` ուսուցիչներին, աշակերտներին, բուժաշխատողներին, վարչական տարբեր գերատեսչությունների ծառայողներին բռնի կերպով ավտոբուսներով  Հանրապետության  Հհրապարակ հանելու մասին / իբր եկել են Ս.Սարգսյանի հետ հանդիպման/… վերջիններիս մի մասն էլ փախել-գնացել էին Լ.Տեր-Պետրոսյանի հանրահավաքին…մի կողմից ծիծաղելի էր, իսկ մյուս կողմից սա ևս վերը հիշատակած գործողությունից էր: Սա էլ թող չկրկնվի: Այսպես, պարզունակ քայլերով կգան ու հետո էլ չարանենգ կծիծաղեն, թե երկրում տղամարդ չկա:  Ինչևէ …այս մասին չէր, որ ուզում էի  խոսել: Երկրում կա մի կայուն ընտրազանգված, որ համեստորեն լռել է, ավելի ճիշտ` անհամեստորեն լռել է: Ինչու՞… Ելքը նրանք տեսնում են երկրից հեռանալու մեջ: Սակայն դա ելք չէ, այլ վախճան: Տարեկան մոտ 100 հազար մարդ անարդարություններից զզված լքում է մեր երկիրը:Այս տեմպերով  10 տարուց հետո  մարդ  չի մնա Հայաստանում:Ռուսաստանը գրասենյակ է բացել, արտոնյալ կենսապայմաններ առաջարկելով, լուծում է ներգաղթողների գրեթե բոլոր խնդիրները: Տալիս է  աշխատանք,  2 տարում քաղաքացիություն, արժանապատիվ թոշակ` 55 տարեկանից: Իսկ մենք նվազագույն զամբյուղի մասին անգամ օրենք չենք ցանկանում ընդունել կամ  4 տարուց ավել է անփոփոխ ենք պահում  աշխատած  յուրաքանչյուր տարվա  դիմաց  սահմանած  ապահովագրական   450 դրամը, չնայած գների թռիչքներին ու դրամի արժեզրկմանը: Դեռ երբեմն էլ մտմտում են  թոշակի տարիքը բարձրացնելու մասին, 63 –ը քիչ համարելով:

Հիմա այն պարզ թվաբանության մասին: 2008թ. նախագահական ընտրություններից  մոտ  8-9  ամիս առաջ` 2007 թ. ԱԺ մայիսյան  ընտրությունն»րին մասնակցում էին գրեթե նույնքան ընտրող, որքան նախագահականին  / ավելացել էին միայն 18 տարին լրացածների թիվը, միժամանակ գրանցվել էին նաև մահեր/: ՀՅԴ-ն ունենալով իր կայուն ընտրազանգվածը` շնորհիվ իր կուսակցականների, 2007 թ.  մայիսին  հավաքում է ձայների մոտ 13 տոկոսը, երբ ընտրություններին մասնակցում  էր 20 կուսակցություն և 1 դաշինք, իսկ 2008 թ. նախագահականի ժամանակ` երբ նույն մեծությունը` ընտրողների թիվը բաժանվում է 9 տեղ, փոխանակ աճելու, հանկարծ այնքան է փոքրանում, որ ՀՅԴ ներկայացուցիչը ստանում է ձայների 6,3 տոկոսը:  Մի՞թե աբսուրդ չէ. Ստացվում է, որ 122 տարեկան կուսակցության անդամներն իրենց թեկնածուին ձայն չեն տվել կամ հայտարարը փոքրանալիս կոտորակն աճելու փոխարեն Հայաստանում նվազու՞մ է: Հասկանալի է , այստեղ խոսք են ասել մարդկային ամենավատ գծերն ու մարտնչող  տգիտությունը:Արդյոք այս ամենը չէին հասկանում մրցակից կուսակցությունները: Եվ ինչու՞ այս փաստի առջև աչք փակեց ՀՅԴ-ն ու հառորեն լռեց, թերևս փետրվարի վերջին նրանք մի քանի անգամ շնորհակալություն հայտնեցին իրենց ձայն տված “100 000” ընտրողին և զգալով սպասվելիք աղետը,  հորդորում էին դուրս չգալ հրապարակ: Իսկ ու±ñ կորան նրանց ձայներն ու ի՞նչ գնով: Վերջինս պարզվեց ժամանակի մեջ, դրանք արժեցան մի քանի նախարարական պորտֆելներ, որ հետո վար դրվեցին ու սկսվեց իշխանություն- ընդդիմություն հերթական խաղը: Որտե±ղ է վերջանում մեկը ու սկսվում մյուսը, արդեն շարքային ընտրողին չի էլ  հետաքրքրում, նա ահավոր հիասթափված ու զզված է ընտրական գործընթացներից, չի էլ ցանկանում մասնակցել դրանց, քանզի լավ գիտի, որ իր կյանքում ոչինչ չի փոխվելու և նորից խաբված է լինելու : Ի տարբերություն ՀՅԴ  ՕԵԿ-ը մինչև քարոզարշավի վերջը սիրախաղերի մեջ էր մեկ ՀԱԿ-Ի, մեկ ՀՀԿ-ի հետ: Իսկ վերջում, ընտրություններից հետո, երբ հստակեցրեց իր դիրքորոշումն ու միացավ հանրապետականներին, հաջորդեցին մարտի 1-ի, 2-ի  դեպքերը: Ասել է, թե ՕԵԿ –ը ևս պատասխանատու է թափված արյան համար: Այդ դաժան իրողությունը կոտրեց մեր ժողովրդի մեջքը: Չորս տարի է ջուր են ծեծում դրա շուրջ ու մեղադրվողներ չկան, քանզի …

Մի ստիպեք, որ մարդիկ կամովին իրենց դուրս դնեն ընտրական գործընթացներից, այդ սխալ է ասված, թե ժողովուրդը կարճ հիշողություն ունի…վկան մեր դատարկվող երկիրը` հիշում են ու փախչում: Ասում են ` չեն ընտրում ծնողներին, ծննդավայրն ու հայրենիքը… մենք սիրում ենք մեր տառապյալ հայրենիքը, մի խլեք այն մեզանից…

 

                                                                       ԳՈՀԱՐԱՐՇԱԿՅԱՆ

                                                            Հավերժ անկուսակցական, լավ ընտրող

Рубрика: Հարցազրույցներ | Оставить комментарий

Ամսաթվերի մախինացիա Բաց նամակ ՀՀ ոստիկանապետ պրն Վ. Գասպարյանին

Հեղինակ` ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

2012-07-11 00:00:00

Երբ «Աքիլես» հասարակական կազմակերպությունը հայտարարություն տարածեց Ռուբինյանց փողոցում արագությունը սահմանափակող նշանի թաքնված լինելու մասին, թվաց, թե մեզանում փորձում են սայլը տեղից շարժել: Ավելին` վարորդների իրավունքները պաշտպանող կազմակերպությունը փաստերով ապացուցել էր` լուսանկարել էր, որ ս.թ. ապրիլի 29-ին արագությունը սահմանափակող նշանը անտեսանելի է վարորդներին, իսկ մայիսի 29-ի լուսանկարում գետնին թափված ճյուղերը վկայում էին, որ դրանք նոր են հատվել (լուսանկարը տե’ս achill.am կայքում): Խորն էր շատերիս հիասթափությունը, երբ ՃՈ-ի հունիս 29-ին արված հայտարարությունում խոսվում էր արագությունը սահմանափակող նշանի թաքնված լինելու մասին մայիսի 19-ից:
ՀՀ ոստիկանության կայքից անփոփոխ մեջբերենք. ««Աքիլես» հասարակական կազմակերպության կողմից Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափ սարքի և փողոցի այդ հատվածում ճանապարհային նշանի տեսանելիության վերաբերյալ արված հայտարարության կապակցությամբ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում հիմնավորվել է, որ Ռուբինյանց փողոցում տեղադրված արագության սահմանափակման ճանապարհային նշանը տեսանելի չի եղել ս.թ. մայիսի 19-ից մինչև 29-ն ընկած ժամանակահատվածում:
Ճանապարհային ոստիկանության կողմից ներկայումս իրականացվում է նշված ժամանակահատվածում արձանագրված իրավախախտումների վերաբերյալ գործերի լրացուցիչ քննություն, որի ավարտից հետո կկայացվեն համապատասխան որոշումներ, որոնք ևս սահմանված կարգով կհրապարակվեն»:
Սա էլ` «Աքիլեսի» հայտարարությունը. ««ԱՔԻԼԵՍԻՑ» շտապ հաղորդագրություն: Եթե դուք տուգանվել եք 20.04.2012-ից մինչև 29.05.2012-ը Ռուբինյանց փողոցում արագությունը գերազանցելու համար, ապա դիմեք Ճանապարհային ոստիկանություն` որոշումն անվավեր ճանաչելու համար: Դիմում-բողոքը անհրաժեշտ է ներկայացնել Ծովակալ Իսակովի 9 հասցեով: Դիմումի ձևաթուղթը և լուսանկարները դիտեք այստեղ…»:
Թե որքան են այս 2 հայտարարություններն իրար նման ու խիստ տարբեր` կասեն բոլորը… Հասկանալի է, որ առաջին օրերին «օրինախախտների» թիվն ավելի շատ է եղել, հետևաբար հավաքագրած գումարն էլ` զգալի… Խիստ զարմանալի է, որ ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ խոսվում է միայն մայիսի 19-29-ի մասին: Ի՞նչ է, մայիսի 18-ին սաղարթը չէ՞ր փակել նշանը, թե՞ մի օրում է այն փարթամացել:
Ռուբինյանց փողոցի արագությունը սահմանափակող նշանի անտեսանելի լինելու պատճառով մայիսի 4-ին ու մայիսի 18-ին ամուսինս, որ 37 տարվա վարորդական փորձ ունեցող, երկրորդ կարգի վարորդ է, մեր «Մոսկվիչ» մակնիշի 62ՏՏ283 պետհամարանիշի մեքենան վարել է 56 և 57 կմ/ժ արագությամբ` չնկատելով սաղարթների հետևում թաքնված նշանը: Իսկ «խախտումների» մասին իմացել ենք մոտ 1 ամիս հետո` ստանալով Ճանապարհային ոստիկանության 18.05.12 թ. հ. 1200074042 և 29.05.12 թ. հ. 1200095417 վարչական տույժերի որոշումների ծրարները: Ի դեպ, առաջին ծրարն ուրախությամբ ընդունեցինք` մտածելով, որ վերջապես մեզանում քաղաքակիրթ քայլ է արվում: Երկրորդ ծրարը ստանալիս իմացանք, որ 10-րդ ծրար էլ ստացող կա…
Պրն ոստիկանապետ, ինչո՞ւ մեզանում լավ քայլերը վատ ձևով են մատուցվում, արհեստականորեն դժգոհություն առաջացնելու, մեր քաղաքացիներին թունավորելու, զզվեցնելո՞ւ համար… Հիմա էլ թե` մայիսի 19-ից են հաշվում: Գուցե «Աքիլեսի» բողոքնե՞րն են սկսվում մայիսի 19-ից, չնայած որ «Աքիլեսի» նախագահը ներկայացրել էր և իր խոսքում ասել, որ ապրիլի 20-ին են նկատել ու նկարել թաքնված նշանը: Երկու «խախտման» առիթով ամուսինս` Գարեգին Ստեփանի Անանյանը, 29.06.12 թ. գրավոր դիմել է ՀՀ ՃՈ պետ պրն Ա. Գալստյանին:
Ակնկալում ենք Ձեր հանձնարարականը համապատասխան կառույցին` վերանայելու թերի որոշումը, այլապես այն հիշեցնում է «կիսահղի վիճակ» արտահայտությունը:

Рубрика: Հարցազրույցներ | Оставить комментарий

Վարորդները՝ թակարդում

Ոստիկանապետն այդպես էլ չարձագանքեց

Հուլիսի 11-ի «Հայացք» օրաթերթում հրապարակել էի բաց նամակ՝ ուղղված ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանին ու խնդրել նրա հանձնարարականը համապատասխան ստորաբաժնին՝ ՃՈ թերի որոշումը վերանայելու համար: Խնդիրը հետեւյալն էր՝ «Աքիլլես» հասարակական կազմակերպությունը ապրիլ-մայիս ամիսներին հայտնաբերել ու լուսանկարել էր Ռուբինյանց փողոցում արագությունը սահմանափակող նշանի միտումնավոր թաքցրած լինելը ծառերի սաղարթի հետեւում եւ իրազեկել էր բոլոր տուժած վարորդներին՝ ով տուգանվել էր ապրիլի 20-ից մինչեւ մայիսի 29-ը ժամանակահատվածում՝ դիմեն ՃՈ որոշումն անվավեր ճանաչելու համար: Սակայն ՃՈ-ն միայն իրեն հայտնի պատճառով մկրատել էր օրերի թիվը՝ ապրիլի 20-ը փոխել մայիսի 19-ով (կարծես ծառի սաղարթը 1 օրում էր փարթամացել՝ մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը): Ամուսնուս եկած ծանուցումը մայիսի 18-ին էր վերաբերում, ինչն էլ բաց նամակ գրելու պատճառը դարձավ, որին այդպես էլ չարձագանքեց պրն ոստիկանապետը, ուրեմն՝ ոստիկանությունում կամ թերթեր չեն կարդում, կամ արհամարհում են, երկու դեպքն էլ նրանց օգտին չի խոսում: Փոխարենը օրերս ՃՈ -ից ստացվեց ամուսնուս դիմումի պատասխանը, որ մերժում են նրա փաստարկը, որ նա պետք է վճարի 10 հազար դրամը, այլապես…Ամուսինս վճարեց, վճարեցին ու շարունակում են վճարել մյուսները՝ միաժամանակ արտահայտելով իրենց բողոքն ու զայրույթը.

«Մեղմ ասած, սա իշխանությունների հերթական սադրիչ քայլն է սեփական ժողովրդի հանդեպ,- ասում է 25 տարվա վարորդը, ով երբեք չի տուգանվել ՃՈ աշխատակիցների կողմից ու հավելում,- ես ամեն առավոտ ժ. 6-ին մեքենայով գնում եմ Ծիծեռնակաբերդ՝ վազելու, ինչո՞ւ դատարկ փողոցներում 70-80 կմ/ժամ արագությամբ վարելու իրավունք չունենամ, թող սահմանափակեն արագաչափերի աշխատելու ժամերը կամ հուլիսի 17-ին՝ ամառային արձակուրդի եռուն շրջանում, երբ դպրոցի պահակից բացի, ոչ ոք չի անցնում Արտաշիսյան փողոցի դպրոցի մոտով, վարորդները 40 կմ/ժամ արագությունը չպետք է գերազանցեն, ինչո՞ւ… մի՞թե ճկուն միտք է պետք այս խնդիրները լուծելու համար, այդ նշանը կարող էր շարժական լիներ կամ կամերաները ժամանակավորապես չգործեին»:

Այդպես կլիներ, եթե իրոք երեխաների մասին մտածեին, մինչդեռ մտածել են 1 անձի՝ կամերաները տեղադրողին հարստացնելու մասին, ում գրպանը գնում է տուգանքներից հավաքագրած գումարի 70 %-ը: Այդպիսի կամերաներ տեղադրել ու հանել են տարբեր երկրներում, իսկ մենք ուրիշների սխալների վրա չենք ուզում սովորել:

Ուշագրավ մանրամասներ ներկայացրեց զրուցակիցս՝ կամերաները թաքնված տեսախցիկ անվանելով, քանզի դրանց մասին նախազգուշացնող նշաններն ընդհանրապես կապ չունեն երթեւեկը կարգավորող՝ արգելող, նախազգուշացնող եւ ուղղորդող նշանների հետ, որոնք լինում են կլոր, եռանկյունի կամ քառակուսի շրջանակով եւ արտահայտված են լինում վառ գույների ֆոնի վրա՝ կարմիր, դեղին, մուգ կապույտ (որպեսզի աչքին տեսանելի լինի): Մինչդեռ տեսախցիկի մասին նախազգուշացնող նշանը ուղղանկյուն է, ֆոնն էլ՝ բաց մոխրագույն՝ ճիշտ նույն հեռագրասյան գույնը, ինչի վրա ամրացված է, այսինքն՝ արվել է ամեն ինչ՝ նշանն աներեւույթ դարձնելու համար, կա ու չկա, փնտրես էլ՝ չես գտնի, վարորդի կողքին պետք է մեկը նստած լինի, որ թելադրի: Հասկանալի է, նման նշան երկնելու համար էլ է պահանջվել հոգեբանի աշխատանք, մտացածին արվել է հնարավորինս կամերան թակարդի վերածելու ուղղությամբ:

Արտառոց մի դեպք էլ պատմեց մեկ ուրիշը: Վերջինիս զինվոր որդին, որ կարճատեւ արձակուրդ էր ստացել, 2009թ. ամռանը երթեւեկության կանոնները խախտելու համար տեսուչը 3000 դրամի տույժ էր գրել: Ժամանակի սղության պատճառով որդին հորը խնդրել էր, որ տույժը մուծի, անդորրագիրն էլ տանի փոսի ԳԱԻ (թե ով էր մոգոնել այս քաշքշուկը- Գ. Ա.): Հայրը վճարել էր, բայց անդորրագիրը չէր տարել ցուցադրել, մտածելով, որ գումարը կնստի իրենց հաշվին, կտեսնեն, որ մուծված է: Անցնում է մոտ 2 տարի, ու պարզվում է, որ ոստիկանությունն առանց ստուգելու, առանց զգուշացնելու քաղաքացուն, վերջինիս դատի է տալիս, դատարանն էլ առանց ծանուցելու դատավարության մասին՝ որոշում է քաղաքացուց գանձել տույժի հնգապատիկ գումարը եւ ուղարկում քաղաքացուն: Իսկն աբսուրդի թատրոն՝ մեր բուհերում տիրող իրավիճակի նման, երբ ուսման վարձը Գյումրիից փոխանցվում է ԵՊՀ, իսկ վերջինս պահանջում է բերել, ցույց տալ փոխանցման թուղթը, քանի որ հաշվապահությունը դեկանատին չի տեղեկացնում փոխանցման մասին: Երեւի բաժինների աշխատողները խռոված են կամ ալարում են մեկմեկու իրազեկել, փոխարենը մեր քաղաքացիների իրավունքներն են ոտնահարվում անիմաստ վազքի մեջ:

Եթե բուհերում հաջողվում է խոսք հասկացնել, որ սպասեն, ապա ոստիկանությանը՝ հազիվ թե: ՀՀ քաղաքացին, զզվելով ՀՀ «անկախ» դատարանների գործելակերպից, գերադասում է հնգապատիկը վճարել, քան հակընդդեմ հայց ներկայացնել դատարան՝ վճարած անդորրագիրը ձեռքին: Ահա այսպես են անում, որ մեր քաղաքացիները զզված լքում են երկիրը:

Զրուցակիցներս բոլորն էլ հավաստիացնում էին, որ զայրացնողը ոչ թե տուգնանքներն են, այլ այն, որ Ճանապարհային ոստիկանությունը պատժում է իր շատ քաղաքացիների մեկ անձի օգուտի համար: Ասում են՝ այդ գումարների միայն 30 տոկոսն է մտնում բյուջե, իսկ 70-ը՝ սարքավորումները տեղադրողինն է: Եթե վերջինս մեզ համար անհայտ մեկն է, ապա պարզվում է, որ հասարակության որոշ շերտերին լավ էլ հայտնի է…

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 4, 2012 14:32 

Рубрика: Հարցազրույցներ | Оставить комментарий

20 տարվա անտերություն… իսկ ջրմուղը հապաղում է

Սուրբ Աստվածամոր  կամ ժողովրդական խոսքով` Խաղողօրհնեքի տոնն այնքան էլ տոնական չստացվեց  Երևանի Յան Ռայնիսի փ. 15 շենքի 4-րդ հարկի բոլոր բնակիչների համար: Խորհուրդներից մնացած, իրենց դարն ապրած ջրագծերի ու կափույրների /вентиль/  մաշվածությունն ակներեւ դարձավ, երբ  35-րդ բնակարան մտնող կանգնակից /стояк/ սկսեց խոնավանալ 33-ի առաստաղը: Քանի որ  կանգնակի կափույրը չէր աշխատում, բնակիչները փորձեցին առաջին մուտքի ներքնահարկում անջատել ողջ շենքի ջրամատակարարումը: Վթարը վերացնելուց հետո հայտնվեցին մի այլ վթարային վիճակում. պարզվեց, որ իր դարը վաղուց ապրել էր նաև  մինչեւ շենքի ընդհանուր ջրաչափը տեղադրված չուգունե մեծ կափույրը, որը բացելուց հետո ջուրն անարգել սկսել էր  հոսել շենքի հիմքերը: Ձեռնարկված միջոցներն անօգուտ էին, պատմությունը  վաղեմություն ուներ: Պարզվեց նաեւ վերջին տարիներին 4-րդ հարկերի բնակարանների  սակավաջրության պատճառը` 2-րդ բնակարանի բնակիչը` Անդրանիկը, ում ներքնահարկում է տեղադրված շենքի ջրաչափն ու կափույրը, տարիներ առաջ, ջրի հոսքն ու կորուստը կանխելու նպատակով, ստիպված փակել էր կափույրը` ջրի հոսքը հասցնելով նվազագույնի թե խողովակներում և թե  դրանցից դուրս…Արդեն  քայքայվել  են շենքի հիմքերը, խարխլված են ներքնահարկ տանող աստիճաններն առաջին ու չորրորդ մուտքում: Խոնավության ու գարշահոտության, կոյուղագծերի  խցանման   պակաս չկա: 4-րդ մուտքում վերջերս շաբաթը 2 անգամ բնակիչները կոյուղի էին բացում: Պատճառը դարձյալ շենքի նստվածքն է (եթե չհաշվենք, որ մաքրողներն  էլ իրենց զբաղվածության ձեւը գտել էին` կոյուղի էին մտցրել 2-3 մ երկարությամբ մետաղալար), ինչի պատճառով կոյուղագիծը կորցրել է թեքությունն ու հայտնվել ավելի ցածր մակարդակում« քան դիտահորն է: Խնդիր կա  նաեւ 2-3 դիտահորերի միջեւ: Ի պատասխան բնակիչների հուլիսյան բազմաթիվ ահազանգերի, ջրմուղից այդպես էլ չեկավ օդ փչող մեքենան: Ինչեւէ…  Անդրանիկի բազում բողոքներին ոչ ոք ականջալուր չի եղել, իսկ բնակիչներն էլ, իմանալով, որ իրենց մատակարարվող ջուրն ինքնահոս ձևով է հասնում, կամ հարմարվել էին պապենական եղանակով ջրօգտագործմանը, կամ պոմպեր դրել: Մինչդեռ ջրմուղը մշտապես խոսում է ջրի կորստի մասին ու ոչինչ չի անում դրանք հայտնաբերելու ու կասեցնելու համար: Բնակչի հայտնաբերած դեպքերին էլ չի արձագանքում: Միայն տեսուչները հանդիմանում են բնակիչներին քիչ ջուր օգտագործելու մեջ: Եթե մարդիկ  դրսից ու ցածր հարկերից են ջուր կրում, ջրաչափը որտեղի՞ց  ցուցմունք գրանցի: Ս/թ  օգոստոսի  12-ին, 13-ին,14-ին Յան Ռայնիսի 15 շենքի 3-րդ, 4-րդ  հարկերի բնակիչների  անդադար զանգերը 1-85 հեռախոսահամարին, մնացել են անպատասխան, խոստացած օգնությունն այդպես էլ տեղ չի հասնում: Իսկ ջուրը դեռ հոսում է… Օգոստոսի 14-ին ժ. 18-ին ջրմուղի օպերատորը սիրալիր ինձ տեղեկացրեց, թե  աշխատակիցները հենց հիմա  աշխատում են տեղում: Նույն պահին հայտնվեցի տեղում, հարցրի բնակիչներին… ոչ ոք չէր եկել… Երեկոյան համատիրության նախագահը` պարոն Գրիգորը հավաստիացրեց, թե իբր վաղն են գալու… Կապրենք, կտեսնենք… Ամառվա  տապին, երբ պանելային շենքի 4-րդ` վերջին հարկի բնակարաններում ջերմաստիճանը հասնում է 34-36  աստիճանի, ջուրը դառնում է օդի պես անհրաժեշտ, և նրա բացակայությունն աններելի է ու մահաբեր…
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
Հ. Գ. —  Հիրավի, 20 տարի անտերության  մատնված շենքը քաղաքապետարանի ուշադրության աղերսն ունի: Նույնչափ անմխիթար վիՃակում է շենքի բազմաքանակ կաթոցներով տանիքը, ինչի մասին դեռ  չեմ խոսում, քանզի կա համատիրության նորանշանակ, երիտասարդ, գործունյա  նախագահի հուսադրող պատասխանն, ինչպես այս, այնպես էլ կոյուղագծերի ներքին ցանցի վերանորոգման համար: Անցյալ տարի նրա գալով շեքի մուտքերը դռներ ունեցան:

ՕԳՈՍՏՈՍ 16, 2012 14:43 »Առավոտ»

Рубрика: Հարցազրույցներ | Оставить комментарий

Ծառերի հերթական սպանդը Երեւանում

Թե ի՞նչ կարևոր նշանակություն ունի կանաչ գոտին  ամառվա տապին Երևանի համար, հասկանալի է բոլորիս…մինչդեռ մեզանում շարունակվում է կանաչի անխնա ոչնչացումը: Մեծ էր զարմանքս, երբ հուլիսի 22-ի կեսօրին, +40 աստիճան շոգին, Գայի պողոտայում` «Հայկ» նահապետի արձանի հարակից լանջին  հայտնաբերեցի 5-6 տարեկան 23-30 տկլորացրած ծառ: Մոտ 1000 քառ. մետր ծառապատ լանջը վերածված է բացատի, գրեթե բոլոր ծառերի պսակները կտրված գցված էին գետնին, մնացել էին ցցեր հիշեցնող ցողունները: Բնագիտությունից  անտեղյակ մարդն էլ կհասկանար, որ իրողությունը հեռու է սանիտարական հատումից, վերջինս իրականացվում է կամ վաղ գարնանը կամ աշնանը…

Խնդիրը պարզելու համար դիմեցի քաղաքապետարանի բնապահպանության վարչությանը: Պետի տեղակալ պրն Մաքսապետյանն անտեղյակ էր եղելությանը, խոստացավ պարզել և իրազեկել: Պատասխանը չուշացավ:

«Այդ գործողությունները կապ չունեն կանաչապատման հետ, մերոնք նման բան չէին անի, իսկ թե ովքե՞ր են արել` չեմ կարող ասել»,- պատասխանեց պրն Մաքսապետյանը:

Իմ այն հարցին, թե չե՞ն պատրաստվում դիմել ոստիկանություն, վարչության պետի տեղակալն ասաց, որ իմաստ չունի, քանզի ծառերն ամբողջությամբ չեն կտրված, խնդիրը վերաբերում է բնապահպանության տեսչությանը, որ իրենք հետամուտ կլինեն, որպեսզի մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Փաստենք, որ մի քանի  տարեց ծառեր ավելի շատ էին տուժել` հատվել էին բնի ստորոտի մասից:

Հուսանք… և հավատանք պաշտոնատար անձի խոսքին ու ընդգծենք, որ այս դեպքը չէր գրանցվի, եթե նույն վայրում, արձան չհասած` գազոններում անարգելք չբուսներ ինչ որ մեկի նորակառույց սեփական տունը… պարզ է ախորժակն ուտելուց է բացվում. Մեկն անպատիժ մարսել են, ոմանք էլ մեծ  փողեր են «աշխատել» , հասարակությունը լռել է, էլ ո՞վ պետք է խանգարի նրանց… Չէ, չենք լռելու… բավական է…

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Չենք լռելու» անդամ,ՕԳՈՍՏՈՍ 14, 2012 14:48

Рубрика: Հարցազրույցներ | Оставить комментарий